Բաժիններ՝

Պեկինի Օլիմպիական խաղերում ռոբոտներ կգործարկվեն

Պեկին-2022 ձմեռային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն կորոնավիրուսի տարածումը կանխելու համար նախատեսում է օգտագործել շուրջ 30 ռոբոտ:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: «Ուկեսոն» մարզահամալիրում, որտեղ անցկացվելու են տափօղակով հոկեյի հանդիպումները, կիրառվել են այդպիսի էլեկտրոնային օգնականների թեստեր: Նրանցից մեկը կատարել է համալիրի ախտահանում ( մեկ րոպեում կարող է վարակազերծել 36 քառակուսի մետր տարածք ), իսկ մյուսը տրամադրել է ձեռքերը ախտահանող միջոց և մարդկանց հիշեցրել դիմակ կրելու անհրաժեշտության մասին:

Օպերատորը բջջային հավելվածի միջոցով որոշում է այն վայրը, որը պետք է ախտահանվի: Ռոբոտների շնորհիվ խաղերը սպասարկողների թիվը կրճատվել է շուրջ հազարով: «Ուկեսոն» մրցասպարեզում, ռոբոտներից բացի, թվային անցակետեր են տեղադրվել։ Այցելուների ջերմությունը ստուգելուց և QR կոդը սկանավորելուց հետո անցակետը նրանց առողջության, ճանապարհորդության և պատվաստումների մասին գրառումներ է ուղարկում տերմինալ: Այնտեղ վերահսկվում է կորոնավիրուսի հնարավոր բռնկման դեպքում միջոցներ ձեռնարկելու ծրագիրը։

2022թ. ձմեռային 24 –րդ օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 4- 20-ը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս