Բաժիններ՝

Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարքը առայժմ կկատարի մի քանի երկրների հայոց Առաջնորդի պարտականությունները

Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարքը կշարունակի կատարել Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի կաթողիկէ հայոց Առաջնորդի պարտականությունները՝ մինչև Եպիսկոպոսաց Սինոդոսի հաջորդ գումարումը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի կաթողիկէ Առաջնորդությունը:

Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէների Առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը 2021թ. սեպտեմբերի 23-ին Հռոմում կայացած Հայ Կաթողիկէ Սինոդոսի ընտրությունների արդյունքում ընտրվեց Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք՝ Ռաֆայել Պետրոս ԻԱ, բայց Պատրիարք Կաթողիկոսի պարտականություններին զուգահեռ, Հռոմի Սուրբ Աթոռի տնօրինությամբ, կշարունակի կատարել Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի կաթողիկէ հայոց Առաջնորդի պարտականությունները՝ մինչև Եպիսկոպոսաց Սինոդոսի հաջորդ գումարումը՝ նոր Առաջնորդ Եպիսկոպոս ընտրելու համար:

Մինչ այդ 2021թ. նոյեմբերի 2-ի որոշմամբ Ամեն. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքը որպես իր տեղապահ նշանակեց Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանին, ով հանդես է գալու Կաթողիկոս Պատրիարքի անունից և Առաջնորդության ընթացիկ հարցերի վերաբերյալ որոշումներ է կայացնելու՝  Կաթողիկոս Պատրիարքի հետ խորհրդակցելուց հետո։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս