ՍԴ-ն Գործադիրի ազդեցության ներքո Օնիկ Գասպարյանին առնչվող հարցի լուծումը ձգձգում է. Արթուր Հովհաննիսյան

Վաղը ՍԴ-ում մեկնարկելու է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումի հիման վրա «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործի քննությունը:

Օրենքի նշված հոդվածն ուժի մեջ է մտել 2018թ. հունիսի 21-ին, սահմանվել է, որ «բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոն զբաղեցնող պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնից ազատումն իրականացվում է սույն օրենքի 35.1-ին հոդվածով բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնի նշանակելու համար սահմանված կարգով:

Բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքեր, թե ոչ»: Այլ կերպ ասած՝ այս հոդվածի համաձայն՝ բարձրագույն զինվորականին պաշտոնից կարելի է ազատել առանց պատճառի:

Հիշեցնենք, որ 2021թ. մարտի 2-ին, այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ էր Արմեն Սարգսյանին ներկայացրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը, Արմեն Սարգսյանը չէր ստորագրել այն՝ միաժամանակ հայտնելով, որ առանձին դիմումով դիմելու  է ՍԴ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: Մինչդեռ, շատերը սպասում էին, որ նախագահը կդիմեր ՍԴ-ին՝ վիճարկելու Փաշինյանի ներկայացրած հրամանագիրը:

Զարմանալի է, որ ՍԴ-ն այս գործով մի քանի անգամ նշանակված քննությունը հետաձգել է, աշխատակարգային նիստերից մեկով անգամ զեկուցողի փոփոխություն է իրականացվել:

Գործի քննության հետաձգման ու զեկուցողի փոփոխության, ՍԴ վաղվա նիստի հնարավոր ընթացքի, հոդվածի հակասահմանադրական ճանաչվելու ու դրա հետևանքների վերաբերյալ 168.am զրուցել է Արդարադատության նախկին փոխնախարար, «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի գործընկեր-փաստաբան, Օնիկ Գասպարյանի շահերի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանի հետ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս