Բաժիններ՝

Հայտնի է Բայդենի՝ COVID-19-ի թեստի պատասխանը

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի՝ COVID-19-ի թեստը հոկտեմբերի 31-ին բացասական է եղել: Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Քարին Ժան Պիերը դա հայտնել է նոյեմբերի 1-ին՝ Միացյալ Նահանեգների ղեկավարի ինքնաթիռում կայացած ճեպազույցի ժամանակ։

ԱՄՆ-ի նախագահն ուղեւորվում է Գլազգո, որտեղ տեղի է ունենում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխման պարփակ կոնվենցիայի 26-րդ խորհրդաժողովը(COP26):

«Թեստը կատարվել է Մեծ Բրիտանիայի տարածք մուտքի պայմանները պահպանելու» եւ Գլազգոյի խորհրդաժովին մասնակցելու համար, ընդգծել է Ժան Պիերը:

Հոկտեմբերի 31-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտնել է, որ իր՝ COVID-19-ի թեստը դրական է եղել: Այդ պատճաով ինքը Բայդենի հետ չի մեկնել Եվրոպա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս