«Ես կոմպետենտ չեմ, այդ հարցին չեմ կարող պատասխանել». Կարեն Բրուտյանը՝ սահմանային իրավիճակի մասին
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում չպատասխանեց Սյունիքում սահմանային իրավիճակի վերաբերյալ հարցերին։
«Ես կոմպետենտ չեմ, այդ հարցին չեմ կարող պատասխանել»,- ասաց նա։
Միաժամանակ նա նշեց, որ որևէ զինծառայող «պալատկաներում» չի մնա, բոլորն ապահովված կլինեն պատշաճ պայմաններում։
«Ինտենսիվ աշխատում ենք, որպեսզի որևէ պրոբլեմ չլինի, մենք ֆինանսի պրոբլեմ չունենք»,- եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետ, գեներալ-մայոր Ալբերտ Բաղդասարյանն այսօր կրկին հրաժարվել էր պատասխանել լրագրողների հարցերին, որոնք կրկին սահմանային իրավիճակի վերաբերյալ էին։
«Ոչ մի հարցի չեմ պատասխանելու, բարի եղեք՝ գնացեք»,- լրագրողներին հորդորել էր նա։