Բաժիններ՝

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին վարակվել է կորոնավիրուսով

Սպիտակ տունը հաղորդել է, որ մամուլի քարտուղար Ջեն Փսաքիի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել. նա ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի եւ վարչակազմի ներկայացուցիչների հետ շփում չի ունեցել հոկտեմբերի 27-ից, չի ուղեկցել F20-ի գագաթնաժողովի պատվիրակությանը։

«Հոկտեմբերի 27-ին Սպիտակ տան բժշկական թիմի հետ համաձայնեցնելով՝ ես որոշեցի արտասահմանյան ուղեւորության ժամանակ նախագահին չուղեկցել ընտանեկան հանգամանքների պատճառով, որը կապված էր իմ ընտանիքի անդամի մոտ կորոնավիրուսի դրական թեստի հետ: Այդ պահից ես կարանտինի մեջ եմ եղել եւ ամեն օր բացասական թեստեր եմ հանձնել: Ինչեւիցե, այսօր ես հանձնել եմ կորոնավիրուսի դրական թեստ»,-ասվում է Փսաքիի հայտարարության մեջ, որը Սպիտակ տան մամուլի ծառայությունը տարածել է լրագրողական պուլի միջոցով:

Ինչպես նշել է մամուլի քարտուղարը, նախագահի կամ վարչակազմի բարձրաստիճան անդամների հետ ինքը շփում չի ունեցել հոկտեմբերի 27-ից: ԱՄՆ-ի ղեկավարի հետ վերջին շփումից չորս օր անց թեստերը ցույց են տվել վիրուսի բացակայություն, ընդգծել է Փսաքին:

«Վերջին անգամ ես նախագահին տեսել եմ հոկտեմբերի 26-ին, երբ դիմակներով նստել էինք միմյանցից երկու մետր հեռավորությամբ»,-հայտարարել է Փսաքին: Նա նշել է, որ պատվաստանյութի շնորհիվ սուր ախտանշաններ չի ունեցել եւ աշխատում է տնից:

«Ես պլանավորում եմ աշխատանքի վերադառնալ տասնօրյա կարանտինի ավարտվելուց հետո»,-նշել է Փսաքին` վկայակոչելով կարգավորիչի հանձնարարականը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս