Գետնանուշով անուշաբույր թխվածքաբլիթներ՝ աշնանային տրամադրության համար
Բաղադրիչներ
1. Աղի գետնանուշ – 80-100 գ
2. Շաքարավազ – 2-3 թ/գ
3. Ձու – 1 հատ
4. Կարագ – 180 գ
5. Ալյուր – 2 բաժակ
6. Փխրեցուցիչ – 2 թ/գ
7. Աղ – 1 պտղունց
Պատրաստման եղանակը
1. Փափուկ կարագը հարել ձվի և շաքարավազի հետ:
2. Փխրեցուցիչը լցնել ալյուրի մեջ, մաղել և ավելացնել կարագաձվային զանգվածին: Ավելացնել նաև գետնանուշը:
3. Ամեն ինչ լավ խառնել և փափուկ խմոր հունցել:
4. Խմորն ուղղանկյունաձև գրտնակել և օղակներ ձևավորել:
5. Թխվածքաբլիթների վրա մի փոքր աղ ցանել և շատ զգույշ սեղմել գրտնակով:
6. Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան:
7. Թխվածքաբլիթները շարել յուղաթղթով պատված տապակին և թխել 8-10 րոպե:
8. Սառեցնել և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը