Բաժիններ՝

Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 39.849 նոր դեպք

Ռուսաստանում COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աճել է 39 հազար 849-ով՝ հասնելով 8 միլիոն 432 հազար 546-ի: Այդ մասին լրագրողներին հաղորդել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում:

«Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի 39 հազար 849 նոր դեպք է հաստատվել երկրի 85 տարածաշրջաններում, այդ թվում՝ առանց կլինիկական դրսեւորումների հայտնաբերվել է 3442 դեպք (8,6 տոկոսը)»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ողջ համավարակի ընթացքում երկրում գրանցվել է հիվանդացության 8 միլիոն 432 հազար 546 դեպք: Աճի տեմպը կազմում է 0,47 տոկոս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս