Ռուս խաղաղապահ ուժերն Արցախում ավելի երկար են մնալու. Արմեն Գրիգորյան

Ռուս խաղաղապահների՝ Արցախում ավելի երկար մնալու հարցը ՀՀ բարձր ու բարձրագույն պաշտոն զբաղեցնող ՀՀ յուրաքանչյուր ոք քննարկել է իր ռուս գործընկերոջ հետ: Այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո հայտնեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Ընդհանուր առմամբ մեր ընկալմամբ մոտեցումն այնպիսին է, որ Ռուսաստանի խաղաղապահ ուժերը մնալու են ավելի երկար: Ի՞նչն է նաև այդպիսի ենթադրության հիմք տալիս: Այն ենթակառուցվածքները, որոնք ստեղծվում են Արցախում խաղաղապահ ուժերի համար, դրանք հնարավորություն են տալիս ենթադրելու, որ Ռուսաստանի խաղաղապահ ուժերն առավել երկար կմնան»,- ասաց Արմեն Գրիգորյանը:

Հարցին, թե առանց Ռուսաստանի Հայաստանը կարո՞ղ է Արցախը պաշտպանել, Արմեն Գրիգորյանն արձագանքեց.

«Ըըը… Մենք այս պահին քննարկում ենք, որպեսզի համատեղ այդ անվտանգության հարցը լուծենք»:

ԱԽՔ խոսքով՝ ռուս գործընկերների հետ նաև քննարկում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը:

«Կարծում եմ, որ առավել արդյունավետ կլինի, որ սկսենք այդ աշխատանքները, որովհետև և՛ մենք, և՛ թուրքական կողմը նշել է, որ կան դրական ազդակներ, և կարող ենք սկսել հարաբերությունների կարգավորումը»,- ասաց Արմեն Գրիգորյանը:

Տեսանյութեր

Լրահոս