 
                        ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Գյումրիում
 
                                    Ոստիկանության Կումայրիի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 26-ին Գյումրի քաղաքի Ղարսի խճուղուց բերման է ենթարկվել 50-ամյա Արտուշ Ա.-ն:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական էջում տեղ գտած հաղորդագրությունից, որտեղ նշված է, որ Արտուշ Ա.-ն  օգոստոսի 1-ից ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի ՆԳԲ կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոց է ընտրվել կալանքը: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        