Բաժիններ՝

Թուրքիայում արգելվել է քրդերեն լեզվով գրական երեկույթը

Թուրքիայի ոստիկանությունը համավարակի պատճառաբանությամբ արգելել է Ստամբուլում գործող «Ավեստա» հրատարակչատան «Ավեստայի զրույցներ» խորագիրը կրող և քրդերենով վարվող գրական զրույցների այն միջոցառումները, որոնք պետք է կայանային Մարդինում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Ավեստա» հրատարակչատունն այդ մասին գրել է Twitter-ի միկրոբլոգում՝ նշելով, որ ոստիկանությունը պահանջել է դադարեցնել Միրզա Մեթինի բանախոսությամբ Մարդինում իրականացվելիք զրույցը։ Դրանից հետո իրենք ստիպված են եղել առկախել միջոցառումների շարքը, որպեսզի դժվար կացության մեջ չդնեն իրենց գործընկերներին։

Հրատարակչատան ղեկավար Աբդուլահ Քեսքինը Twitter-ի իր գրառմամբ քննադատել է ոստիկանության պահանջը՝ անընդունելի համարելով այն։ Նա նշել է, որ ընդամենը մի քանի տարի առաջ Մարդինում քրդերեն ղուրանյան հատվածներ էին ընթերցվում, մինչդեռ այժմ փոքրիկ գրական միջոցառում չեն կարողանում իրականացնել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031