Լեհաստանում հայտարարել են, որ մտադիր չեն դուրս գալ Եվրամիությունից
Լեհաստանը հայտարարել է, որ մտադիր չէ դուրս գալ Եվրոպական միությունից: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Մատեուշ Մորանեցկին: Վերջին ժամանակներս Լեհաստանում ընդդիմությունը եւ իշխանությունը փոխադարձաբար միմյանց մեղադրում են Եվրամիությունից երկիրը դուրս բերելու ցանկության մեջ:
Հոկտեմբերի 7-ի երեկոյան հանրապետության Սահմանադրական դատարանը որոշում է ընդունել ԵՄ-ի իրավունքների նկատմամբ Լեհաստանի Սահմանադրության գերակայության վերաբերյալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:-