Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվել է Թբիլիսիում ՏԻՄ ընտրությունների 100 տոկոս քվեաթերթիկները: Այս մասին հայտնում է Новости-Грузия-ն՝ նշելով, որ Թբիլիսիի սակրեբուլո (քաղաքային խորհուրդ) անցնելու համար թեկնածուները պետք է հաղթահարեին 2,5 տոկոսի շեմը:
Քվեարկության արդյունքների համաձայն՝ սակրեբուլոյում ներկայացված կլինի 6 կուսակցություն: Քաղաքական ուժերի վարկանիշն այսպիսի տեսքն ունի.
«Վրացական երազանք»՝ 40,3%,
«Միասնական ազգային շարժում»՝ 27,97%,
Գեորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսկացություն՝ 8,85%,
«Լելո»՝ 3,63%,
«Գիրչի՝ Մեծ ազատություններ»՝ 3,3%,
Աննա Դոլիձեի «Ժողովրդի համար» կուսակցություն՝ 2,57%:
Ինչ վերաբերում է համազգային ընտրություններին, ներկա պահին հաշվարկվել է քվեաթերթիկների 99,92 տոկոսը, որոնց արդյունքում «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը ստացել է ձայների 46,65% տոկոսը, ընդդիմդիր «Միասնական ազգային շարժումը»՝ 30,7 տոկոսը, «Հանուն Վրաստանի» կուսկացությունը՝ 7,79%, «Լելոն»՝ 2,71%, «Եվրոպական Վրաստանը»՝ 1,66%, «Վրաստանի հայրենասերների դաշինքը»՝ 1,46%, «Լեյբորիստական կուսակցությունը»՝ 1,38%, «Գիրչին»՝ 1,44 %:
Հիշեցնենք, որ քաղաքապետի ընտրություններում թեկնածուն պետք է հաղթահարի 50 տոկոսի շեմը: Երկրի ԿԸՀ-ն ավելի վաղ հայտնել էր, որ նախատեսվում է քվեարկության երկրորդ փուլ անցկացնել առնվազն 20 քաղաքում: