Բաժիններ՝

Էրդողանի գլխավորած քաղաքական դաշինքի վարկանիշը նվազում է

Թուրքական «Yöneylem» սոցիալական հետազոտությունների կենտրոնը հրապարակել է օգոստոսի վերջին արված հարցման արդյունքները, որոնցից պարզ է դառնում Թուրքիայի քաղաքական կուսակցությունների վարկանիշը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ հարցման արդյունքների՝ ընդդիմադիր «Ազգ» դաշինքը (Millet İttifakı) քվեների համամասնությամբ առաջ է անցել իշխող «Ժողովրդական» դաշինքին (Cumhur İttifakı)։

Այսպես, «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) հավաքել է 31.5 տոկոս, «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ-MHP) 8.2 տոկոս ձայն, հետևաբար «Ժողովրդական» դաշինքը հավաքել է ընդհանուր 39,7 տոկոս ձայն։ Կենտրոնը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նախորդ ամսվա համեմատ ԱՇԿ-ի վարկանիշն աճել է 2 տոկոսով։

Չնայած նրան, որ «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) օգոստոսին շուրջ 1 տոկոս վարկանշային անկում է ունեցել՝ «Ազգ» դաշինքի ընդհանուր քվեների թիվը բարձրացել է։ Ըստ այդմ՝ ԺՀԿ-ն հավաքել է 27.1 տոկոս, «Լավ» կուսակցությունը (İyi Parti)` 14.7 տոկոս, հետևապես «Ազգ» դաշինքն ընդհանուր հավաքել է 41.8 տոկոս։

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (HDP) ստացել է 10.3 տոկոս, Ալի Բաբաջանի «Ժողովրդավարություն և առաջընթաց» (DEVA) կուսակցությունը՝ 1.7 տոկոս, «Երջանկություն» կուսակցությունը (Saadet Partisi)՝ 1.1 տոկոս, Ահմեթ Դավութօղլուի «Ապագա» կուսակցությունը (Gelecek Partisi)` 0.6 տոկոս ձայն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս