Բաժիններ՝

Թուրքիայի նախագահը և Մեծ Բրիտանիայի վարչապետն առանձնազրույց են ունեցել

ԱՄՆ-ում Թուրքիայի նախագահ Թերեփ Թայիփ Էրդողանը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը առանձնազրույց են ունեցել։

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետևում և տևել է 40 րոպե։

Հանդիպման ժամանակ քննարկված թեմաների վերաբերյալ հավելյալ մանրամասներ չեն նշվում։

Հանդիպմանը թուրքական կողմից մասնակցել են նաև արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն, կուլտուրայի ու տուրիզմի նախարար Նուրի Էրսոյը, ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, առևտրի նախարար Մեհմետ Մուշը և ԱԶԿ փոխնախագահ Բինալի Յըլդըրըմը։

Էրդողանը սեպտեմբերի 19-ին մեկնել է  Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ –ի գլխավոր ասամբլեային։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930