«Կապիտուլյանտ Նիկոլն արդեն բաց է խաղում…»․ Տիգրան Վարդանյան
Հանրապետական կուսակցության Երիտասարդական կառույցի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Կապիտուլյանտ Նիկոլն արդեն բաց է խաղում:
Հայաստանում սկսվել է հակառուսական վերջին ալիքը: Թուրքիայից եկող ազդակներին ի պատասխան, կապիտուլյանտը համդիպում է խնդրում վերջինիս նախագահից: Այս փուլն ամենավտանգավորն է լինելու Հայաստանի համար, եթե ոչ Հայաստան աշխարհի վերջը: Հենց այս փուլում է, որ մեր տարածաշրջանից փորձելու են հանել և´ ռուսներին, և´ ռուսական ազդեցությունը, այդպիսով սկիզբ է դրվելու թուրքաֆիկացմանը:
Թուրքիայի նման գերհզոր պետության համար վայրկյաններ են պետք լինելու, որպեսզի գցեն ՀՀ ոչնչացման հիմքը` տնտեսություն, անշարժ և շարժական գույքի ձեռքբերում, իսկ հետո վճռական փուլում ՀՀ ոչնչացում: Նրանք ոչնչի առաջ կանգ չեն առնի, որպեսզի սպանեն հային իր ունեցած-չունեցածով:
Հայաստանն ապրում է իր պատմության ամենաողբերգական էջերից մեկը: Հայաստանը ներսից ինքնաոչնչացման ճանապարհն է բռնել, իսկ դրսից սպասում են հարմար պահի, որպեսզի բռնեն մեր պետության կոկորդից և խժռեն ու ստեղծեն իրենց բաղձալի երազանք դարձած Մեծ Թուրանը:
Հույս ունեմ, որ դրոշակներ թափահարելու փոխարեն մենք կմիաբանվենք ու կհամախմվենք, այլապես, օրինակ` Երևանի կենտրոնում երբ սուրճ խմելիս լինեք, թուրքը հանգիստ կարող է գալ և ասել, սալամ գյավուր: Սա վերջն է, բայց այն կարող է ունենալ նաև սկիզբ…»։