ABBYY-ն Android-ի համար ծրագիր է թողարկել, որը ճանաչում է տեքսն ու թարգմանում այն
ABBYY ընկերությունը Android-ի համար ծրագիր է թողարկել, որը կարող է ճանաչել սմարթֆոնի կամ պլանշետի տեսախցիկով նկարված տեքստը և թարգմանել այն տարբեր լեզուներով: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Ծրագրում կիրառվել է ABBYY-ի կողմից մշակված սիմվոլների ճանաչման օպտիկական տեխնոլոգիան: Նոր ծրագիրը կոչվում է ABBYY Textgrabber+Translator: Այն աշխատում է Android 2.2 հիման վրա աշխատող սարքավորումների և ավելի նոր օպերացիոն համակարգերի հետ: Թարգմանությունն իրականացվում է Google Translate-ի միջոցով և հնարավոր է դա անել միայն այն դեպքում, եթե բջջային սարքավորումը միացված է ինտերնետին:
Google Play խանութում ծրագիրն արժե 100 ռուբլի:
Նշենք, որ iPhone-ի համար TextGrabber + Translator տարբերակը թողարկվել է 2011թ. սեպտեմբերին: