Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում հնչած պայթյունները տեղի է ունեցել Խնածախ համայնքի դաշտային գոտում. Արցախի ՍԱՊԾ
![](https://168.am/wp-content/uploads/2021/08/239931155_801573270537714_6505876656103615304_n.jpg)
Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում հնչած պայթյունները տեղի է ունեցել Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի վարչական տարածքի դաշտային գոտում, որտեղ Հումանիտար ականազերծման կենտրոնի սակրավորական խմբերը նախատեսել էին իրականացնել պլանային պայթեցման աշխատանքներ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացնեւմ են ՆԳ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից՝ հավելելով, որ այդ տարածքում բռնկված հրդեհը քամու ուժգնությամբ տարածվել է և հասել այն վայրը, որտեղ նախապես պահեստավորված է եղել դեռևս չպայթած ու կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքը:
Հորդորում ենք խուճապի չմատնվել:
Իրավիճակը գտնվում ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության վերհսկողության ներքո:
Բնութագրությունը հասանալի չէ
Այս պահին սակրավորների, հրշեջ փրկարարների և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից իրականացվում է անհրաժեշտ բոլոր միջոցառումները կրակը մարելու և սպառնացող վտանգը արագ կանխելու ուղղությամբ: