Կոլումբիան ժամանակավոր ապաստան կտրամադրի Աֆղանստանից եկող փախստականներին
Կոլումբիայի իշխանությունները որոշում են կայացրել ժամանակավորապես իրենց երկրում բնակեցնել Աֆղանստանից փախստականների, ովքեր հետագայում պետք է տեղափոխվեն ԱՄՆ: Այս մասին հայտարարել է Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն:
«Կոլումբիան միանում է այն երկրների խմբին, որոնք իրենց աջակցությունն են հայտնում ԱՄՆ-ին և թույլ կտան ժամանակավորապես Կոլումբիայում հաստատվել Աֆղանստանի այն քաղաքացիներին, ովքեր տարիներ շարունակ օգնել են ԱՄՆ-ին և այժմ փաստաթղթեր են ստանում այդ երկիր միգրացիայի համար»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նախագահը :
Դուկեն, սակայն, չի հստակեցրել, թե Աֆղանստանի քանի քաղաքացի կժամանի Կոլումբիա: Փախստականների ապրուստի և նրանց տեղափոխման բոլոր ծախսերը պետք է անի ամերիկյան կողմը: