«Բոլոր «պարերը պարել» է, հիմա էլ արտաքին ակտիվ քաղաքականություն ու արտաքին հետախուզական ծառայություն է խոստանում»․ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բոլոր «պարերը պարել» է, հիմա էլ արտաքին ակտիվ քաղաքականություն ու արտաքին հետախուզական ծառայություն է խոստանում։
Մեկը չկա հարցնի, թե դեռ 2019-ին քո կողմից հայտարարված «այլ պետությունների գործակալներից» գոնե մեկն ինչո՞ւ առ այսօր ձեր իսկ կողմից հայտնաբերված չէ։
Ո՞վ է հրաժարվել հայանպաստ բանակցային ժառանգությունից, մերժել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի օրակարգերը։
Ո՞վ է Ադրբեջանի ղեկավարին «կառուցողական» անվանել։
Ո՞վ է ասել. «ինչ պետք է, դա էլ կբանակցեմ»։
Ովքե՞ր էին խոստանում՝ նոր պատերազմ, նոր տարածքներ։
Ովքե՞ր էին «կուրծք ծեծում», որ Արցախի օդը պաշտպանված է։
Ո՞վ ՀԱՊԿ-ից հետ կանչեց գլխավոր քարտուղարին ու փչացրեց հարաբերությունները դաշնակից Ռուսասատանի հետ։
Ո՞վ հոկտեմբերի 19-ին մերժեց Պուտինի պատերազմը դադարեցնելու առաջարկը, որի հետեւանքով հազարավոր տղաներ զոհվեցին։
Իսկ Շուշին, Հադրութը, Արցախի մեծ մասի հանձնումը, նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի խայտառակությունն ո՞վ է ստորագրել։
Ո՞վ է թուրքին Սյունիքի ու Գեղարքունիքի տարածքներ առանց դիմադրության մտնելու «կանաչ լույս» վառել։
Ո՞վ է խոստացել ու մինչ օրս մեր գերիներին տուն չի վերադարձրել։
Ո՞վ է առանց Արցախի կարգավիճակի ճշտգրտման պատրաստ ադրբեջանցիների հետ սահմանների դեմարկացիա ու դելիմիտացիա իրականացնել։
Նախաձեռնող արտաքին քաղաքականությունից խոսոմ է մեկը, ում թշնամի երկրի ղեկավարը հրապարակային ինչ ասես ասել է, իսկ ինքը ոչ միայն ծպտուն չի հանել, այլ գնացել հետը «ужин» է արել։
Ու այսքանից հետո դեռ «դարակազմիկ» ելույթներ է ունենում։
Սուտն էլ չափ ու սահման պետք է ունենա։
Հ.Գ. Մարդկային ամենակարեւոր առաքինություններից է չափի զւացումը։
Սոկրատ»