Բաժիններ՝

Պայթյուն` Մալաթիա շուկայի խաչմերուկի մոտակայքում․ կան տուժածներ․ ԱԻՆ

Օգոստոսի 16-ին, ժամը 13։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մալաթիա շուկայի խաչմերուկի մոտակայքում գտնվող ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ պայթյունով։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Ս․ Մ․-ն (ծնված 1953 թ․), Վ․ Վ․-ն (ծնված 1955 թ․), Ա․ Ս․-ն (ծնված 1985 թ․), Ս․ Ս․-ն (ծնված 1982 թ․) և Գ․ Ս․-ն (ծնված 2018 թ․) հոսպիտալացվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները վերջիններիս առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031