 
                        Թալիբները հայտարարել են, որ Քաբուլի քաղաքացիական բնակչությունից բռնագրավում են զենքը
 
                                    «Թալիբան» շարժման զինյալներն սկսել են բռնագրավել զենքը Քաբուլի քաղաքացիական բնակչությունից: Օգոստոսի 16-ին Reuters գործակալությանն այդ մասին հայտարարել է թալիբների պաշտոնական ներկայացուցիչը:
«Որքան մենք հասկանում ենք, մարդիկ իենց մոտ զենք են պահել ինքնապաշտպանության նպտակով: Այժմ նրանք կարող են զգալ, որ գտնվում են անվտանգության մեջ: Մենք մտադիր չենք վնաս պատճառել քաղաքացիական անձանց»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        