Բաժիններ՝

ԱՄՆ-ն Ամերիկաների իններորդ գագաթնաժողովը կընդունի 2022 թվականին

Միացյալ Նահանգները 2022 թվականի ամռանն իր մոտ կընդունի Ամերիկաների հերթական, թվով իններորդ գագաթնաժողովը. ավանդական համաժողովն Արեւմտյան կիսագնդի երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ: Օգոստոսի 12-ին այդ մասին հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Միացյալ Նահանգները պատրաստվում է՝ Ամերիկաների իններորդ գագաթնաժողվն իր մոտ կազմակերպելու 2022 թվականի ամռան սկզբին»,- ասված է հայտարարության տեքստում: «ԱՄՆ-ն առաջին անգամ կընդունի գագաթնաժողովն իր տարածքում 1994 թվականին Մայամիում կայացած առաջին հանդիպման պահից ի վեր»,- հավելել են Սպիտակ տանը:

Ամերիկաների գագաթնաժողովները՝ Արեւմտյան կիսագնդի երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպումները, որոնք տեղի են ունենում մի քանի տարին մեկ անգամ Ամերիկյան պետությունների կազմակարպության հովանու ներքո, որը միավորում է 35 երկիր: Ամերիկաների առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 1994 թվականի դեկտեմբերի 9 – 11-ը Մայամիում՝ Բիլ Քլինթոնի նախաձեռնությամբ, որն այն ժամանակ ԱՄՆ-ի նախագահն էր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս