Առանց դրանց անհնար է. այս 10 մթերքները պետք է միշտ լինեն Ձեր խոհանոցում
Կարդացեք այս ցուցակը և ճանաչեք դրանք: Գեղեցիկ և առողջ լինելու համար անհրաժեշտ է սննդակարգում ներառել այս մթերքները:
Ամենաօգտակար մթերքները
1. Մեղր: Այն ամրապնդում է իմունիտետը և հանդիսանում է էներգիայի լավագույն աղբյուր:
2. Բանան: Այն պարունակում է մեծ քանակությամբ կալիում, որն օգնում է մկաններին ուժեղ մնալ: Բացի այդ, բանանը լավ ազդեցություն է ունենում սրտի վրա և իջեցնում է ինսուլտի առաջացման ռիսկը:
3. Վարսակ: Մաքրում է անոթները և բուժում է ստամոքսի և աղիների հիվանդությունները:
4. Սպանախ: Թարմ սպանախը պարունակում է A, C և K վիտամիններ, հակաօքսիդանտներ և երկաթ:
5. Ձիթայուղ: Այն պարունակում է մեծ քանակությամբ վիտամին E: Այս յուղը երիտասարդացնում է օրգանիզմը և իջեցնում է խոլեստերինի մակարդակը:
6. Խնձոր: Պարունակում է ավելի շատ վիտամին C, քան նարինջը: Բացի այդ, այս միրգը դանդաղեցնում է քաղցկեղային բջիջների աճը և բարելավում է թոքերի, սրտի և մարսողական տրակտի աշխատանքը:
7. Յոգուրտ: Այն պարունակում է մեծ քանակությամբ կալցիում և պրոբիոտիկներ, որոնք բարձրացնում են իմունիտետը և բարելավում են մարսողությունը:
8. Սաղմոն: Այս ձուկը պարունակում է մեծ քանակությամբ օմեգա-3, որն օգնում է իջեցնել խոլեստերինի մակարդակը և պաշտպանել քաղցկեղից:
9. Գազար: Այս բանջարեղենը պարունակում է մեծ քանակությամբ բետա-կարոտին, որը բարելավում է տեսողությունը և իջեցնում է օնկոլոգիական հիվանդությունների ռիսկը:
10. Հապալաս: Այս պտուղը դանդաղեցնում է ծերացման գործընթացն օրգանիզմում և բարելավում է տեսողությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը