Կորոնավիրոսը 70 տոկոսով «սպանող» պատրաստուկ են հայտնաբերել
Հետազոտողների միջազգային խումբը պարզել է, որ ֆենոֆիբրատ պատրաստուկը եւ նրա ակտիվ ձեւը՝ ֆենոֆոբրինային թթվածինը, կարող են ոչնչացնել SARS-CoV-2 կորոնավիրոսը մարդու բջիջներում: Այդ մասին ասվում է Frontiers in Pharmacology հանդեսում հրապարակված հոդվածում։
Ֆենոֆիբրատը դեղամիջոց է, որն օգտագործվում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի խմբի մեջ մտնող հիվանդների խոլեստերինը նվազեցնելու համար: Գիտնականները դրան ուշադրություն են դարձրել այն պատրաստուկը գտնելու ժամանակ, որը կարող է խախտել կորոնավիրուսի սպիտակուցային փուշը ACE2 բջջային ռեցեպտորների հետ կապվելու հնարավորությունը: Բջջային կուլտուրաների լաբորատոր գիտափորձերը ցույց են տվել, որ ֆենոֆիբրատը կարող է վիրուսային բեռնվածությունը նվազեցնել 70 տոկոսով:
Դրա հետ մեկտեղ նա նույն արդյունավետությունն է ցույց է տվել SARS-CoV-2-ի շտամների մեծամասնության դեմ: Բայց կորոնավիրուսի «դելտա» շտամի նկատմամբ նրա արդյունավետությունը դեռեւս ուսումնասիրվում է: Գիտնականները նշել են, որ ֆենոֆիբրատը շատ էժան է եւ հասանելի ամբողջ աշխարհում, ուստի եկամտի ցածր եւ միջին մակարդակ ունեցող երկրներում, ինչպես նաեւ այն հիվանդների համար, որոնց հանձնարարված չէ պատվաստումը, այն կարող էշատ օգտակար լինել: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ պարազիտների դեմ միջոցները կարող են հաջող դեղամիջոց դառնալ կորոնավիրոսի տարածման դեմ պայքարում, հաղորդել էՌԻԱ Նովոստին: