Բաժիններ՝

Մեսսին՝ Սուպերլիգայի փոխարե՞ն․ «Բարսան» ու «Ռեալը» պատերազմ են սկսել

«Բարսելոնան» և «Ռեալը» պատերազմում էին Լա լիգայի դեմ այն ​​օրը, երբ Մեսսին հեռացավ: Հարցը նաև Սուպերլիգայի հետ է կապված։

Չորեքշաբթի օրը Լա Լիգան հայտարարեց բիզնեսի 10%-ի վաճառքը Լյուքսեմբուրգի CVC Capital Partners ներդրումային հիմնադրամին:

Գործարքի մասին մանրամասները՝ համառոտ.

  • Հիմնադրամը ներդնում է 2,7 միլիարդ եվրո, լիգայի նպատակն է խելամտորեն օգտագործել գումարը և եկամուտների առումով հասնել Պրեմիեր լիգային:
  • Գրեթե ամեն ինչ (90% կամ 2.4 մլրդ եվրո) պետք է գնա ակումբներին, բայց դրանք չեն կարող ծախսվել Մեսսիի վրա, այստեղ ամեն ինչ խիստ է:

70% (1,7 մլրդ)- ենթակառուցվածքների և նոր տեխնոլոգիաների համար,

15% (350 մլն)- պարտքերը փակելու համար,

15% (350 մլն)- փոխանցումների և աշխատավարձերի համար:

Նախագիծը կոչվեց «Լա լիգայի իմպուլս», քանի որ նման ինֆուզիոն պետք է արագացնի թվայնացումը  և ընդհանրապես առաջնությունն ավելի ուժեղացնի:

«Իմպուլսը» կարծես փրկություն լիներ նաև «Բարսելոնայի» համար: Թիմին գումար էր պետք Մեսսիի համար:

Տրամաբանությունը պարզ է. Պարտքի նվազեցում = ծախսերի թույլատրելի չափի ավելացում + նոր գումար կազմի և ենթակառուցվածքի համար: Marca-ի փոխանցմամբ՝ Ժոան Լապորտան և Խավիեր Տեբասը վեց շաբաթվա ընթացքում հինգ անգամ հանդիպել են՝ CVC-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար:

Բայց իրականում «Բարսելոնան» կրկնակի խաղ էր խաղում գլխավոր գործադիր տնօրեն Ֆերան Ռևերտերի ձեռքերով: Marca-ի փոխանցմամբ՝ նա մասնակցել է բանակցություններին, ցուցաբերել է առավելագույն հետաքրքրություն և քննարկել գործարքի մանրամասները: Չնայած նույնիսկ այն ժամանակ պարզ էր, որ ակումբը կմերժի առաջարկը:

Բանն այն է, որ CVC-ի հետ համաձայնագիրը «Բարսելոնային» գումար է տալիս, բայց մարում է Սուպերլիգայի վերջին հույսերը: Չծնված Սուպեր լիգայի հիմնական գովազդային փաստարկը հսկայական մեկնարկային գումարն էր («Բարսելոնա» և «Ռեալ»՝ 350-ական միլիոն եվրո), իրականում՝ JP Morgan-ի վարկ:

Պերեսը դեռ կարծում է, որ Սուպերլիգան կենդանի է, այնպես որ, «Ռեալը» դեմ է CVC-ի հետ պայմանագրին և չի ուզում ավելի կապվել Լա լիգայի հետ։

Հինգշաբթի օրը «Բարսան» կարծես ընտրություն էր կատարել:

«Չնայած «Բարսելոնայի» և Լիոնել Մեսսիի համաձայնությանը և պայմանագիր կնքելու ցանկությանը, Լա Լիգայի ֆուտբոլիստների գրանցման կանոնների պատճառով ստորագրումն անհնար է»,- ասում է Լեո Մեսսին իր հեռանալու մասին հայտարարության մեջ:

Մեկ այլ հայտարարություն հայտնվել էր «Ռեալի» կայքում 30 րոպե առաջ:

«Լա լիգայի և CVC Capital-ի միջև համաձայնությունը ձեռք բերվեց առանց «Ռեալի» մասնակցության:

– Լա լիգայի ակումբները վաճառում են  իրավունքները երեք տարի ժամկետով, և այս համաձայնագիրը փոխանցում է իրավունքների 10,95%-ը 50 տարվա ընթացքում: Անօրինական կերպով:

– Գործարքը համաձայնեցվել է առանց մրցույթի, մինչդեռ CVC Capital-ն ակնկալում է տարեկան ավելի քան 20% եկամտաբերություն:

«Ռեալը» չի կարող աջակցել մի կազմակերպության, որը 42 ակումբների ապագան փոխանցում է մի խումբ ներդրողների»:

Մի քանի ժամ անց «Բարսելոնայի» կայքում հայտնվեց մի շատ նման հաղորդագրություն.

««Բարսելոնան» կարծում է, որ համաձայնագիրը համարժեքորեն չի վերանայվել ակումբների հետ, թեև դա ազդում է առաջիկա 50 տարիների ընթացքում  իրավունքների վրա: Մենք զարմացած ենք, որ Լա լիգան հաշվի չի առել ակումբների, այդ թվում՝ «Բարսելոնայի» կարծիքը: Այլ ընկերությունների կողմից առաջարկությունների ներկայացումներ չեն եղել՝ գնահատելու բոլոր դրական և բացասական կողմերը»

Արդյո՞ք իսպանական թոփ ակումբները նույն մտքերն ունեին, թե՞ սա նոր ճնշում է Լա Լիգայի վրա:

Դժվար թե ծայրահեղ սկզբունքային Խավիեր Տեբասը և Լա Լիգայի ակումբների մեծ մասը հրաժարվեն լրացուցիչ գումարներից: Ինչ-որ մեկը ստիպված կլինի համակերպվել, իսկ Մեսսին՝ հեռանալ՝ կենդանի պահելով Սուպերլիգայի գաղափարը։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս