Մալայզիայում կորոնավիրուսի պատճառով դադարեցվել են խորհրդարանի աշխատանքները
Մալայզիայի խորհրդարանի հատուկ նիստը դադարեցվում է՝ COVID-19 վարակի հայտնաբերումից հետո: Ինչպես հայտնում է Reuters-ը՝ օրենսդիր մարմինն այս մասին հայտարարել է հուլիսի 30-ին:
Արտակարգ դրության պայմաններում գործունեությունը դադարեցրած խորհրդարանն այս տարի առաջին անգամ նիստ էր գումարել հուլիսի 26 -ին: Խորհրդարանում հուլիսի 29-ին հայտնաբերվել է COVID-19-ի 11 դեպք:
Օրենսդիր մարմնի տարածած հայտարարությունում նշվել է, որ վարչապետ Մուհիդդինի հրամանով՝ օգոստոսի 2 -ին կայանալիք արտահերթ նստաշրջանի վերջին նիստը կհետաձգվի:
Չի նշվում, թե խորհրդարանը երբ կրկին նիստ կգումարի: