Բաժիններ՝

Տարածված լուրերը որևէ աղերս չունեն իրականության հետ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենը՝ Դատախազության հրապարակած չարաշահումների մասին

Այն հիվանդները, որոնք որ այժմ մեր հիվանդանոցում են, անհանգստացած են այն մեղադրանքների համար, որոնք երեկ հնչեցին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրեց, որ «Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ում հանցավոր չարաշահումներ են կատարվել, որոնց արդյունքում պետությանը ընդհանուր պատճառվել է շուրջ 120 մլն ՀՀ դրամի վնաս:

Սամվել Դանիելյանի խոսքով՝ տարածված լուրերը որևէ աղերս չունեն իրականության հետ:

«Այն գումարները, որի մասին խոսվում է, ունեն իրենց պատասխանները: Մենք պաշտոնական որևէ գրություն չենք ստացել, որին ի պատասխան այսօր պիտի հնչեն մեր փաստերը, թվերը և արգումենտները: Դրանք կլինեն ավելի ուշ, եթե լինի առիթը:

Վերջին 36 տարվա ընթացքում, ինչ ես ղեկավարում եմ այս կենտրոնը, բնականաբար, կունենա փոքր բացթողումներ, սակայն այն թվերը, որոնք երեկ հնչեցին, բացարձակ կապ չունեն մեր աշխատակիցների հետ»,- ասաց Դանիելյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս