Պուտինն ու Էրդողանը քննարկել են անտառային հրդեհների հետևանքով Թուրքիայում ստեղծված արտակարգ դրությունը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ քննարկելով անտառային հրդեհների հետևանքով այդ երկրում ստեղծված արտակարգ դրությունը: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:

Կարևորելով տարերային աղետի դեմ պայքարում երկու երկրների փոխգործակցությունը՝ Պուտինը վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ հրդեհները մարելու հարցում շարունակելու բազմակողմանի օգնությունը Թուրքիային:

Քննարկվել են նաև ռուս-թուրքական համագործակցությանն առնչվող ակտուալ թեմաներ: Կողմերը վերահաստատել են տրամադրվածությունը՝ շարունակելու համատեղ աշխատանքն առևտրատնտեսական, էներգետիկ և այլ ոլորտներում համաձայնությունների կյանքի կոչման ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս