Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն հայտնաբերվել
Արցախում հուլիսի 30-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն հայտնաբերվել: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Մեկ օրում կատարվել է 26 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 28 247-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 944 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 295 քաղաքացու հետազոտություն, որից 961-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր