««Հանուն Հանրապետության» ԺՊԴ 15 անդամից 6-ը անդամությունից հրաժարվել են, ինչի հետևանքով ղեկավար մարմինը դարձել է անգործունակ և ոչ իրավազոր». Հայկ Այվազյան

«Հանուն Հանրապետության» ԺՊԴ կուսակցության անդամ Հայկ Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Հանուն Հանրապետության» ԺՊԴ կուսակցության անունից շարունակում են տարածվել ինքնահռչակ հայտարարություններ՝ ստիպելով ինձ, արդեն հրապարակային, արձագանքել սույն ինքնիրավչությանը՝ զերծ պահելով հանրությանը կեղծիքներից։ Եվ այսպես. «Հանուն Հանրապետության» ժողովրդավարների դաշինք կուսակցությունը հիմնադրվել է 2020թ.-ի սեպտեմբերի 21-ին հիմնադիր համագումարով։

Նույն համագումարի կողմից ընտրվել է կուսակցության Ղեկավար մարմնի 15 հոգանոց կազմը։ Նույն համագումարով ընդունված կանոնադրությամբ սահմանվել է, որ «Հանուն Հանրապետության» ԺՊԴ կուսակցությունը կառավարվելու է կոլեգիալության սկզբունքով և բացառապես Ղեկավար մարմնի միջոցով, որը որոշումներ կարող է կայացնել, եթե ունի առնվազն 11 անդամ, և որոշումը կայացվում է առնվազն 2/3-ի կողմ քվեարկությամբ։ Այս պահի դրությամբ կուսակցության Ղեկավար մարմնի 15 անդամից 6-ը անդամությունից հրաժարվել են, ինչի հետևանքով ղեկավար մարմինը դարձել է անգործունակ և ոչ իրավազոր, այսինքն՝ «Հանուն Հանրապետության» ԺՊԴ կուսակցությունը փաստացի չի գործում, քանի որ չունի որոշումներ կայացնող մարմին։

Ղեկավար մարմնի բացառիկ լիազորություններից է նաև կուսակցության անունից հայտարարությունների տարածումը, ինչը ևս չի կարող տեղի ունենալ վերը շարադրված պատճառներով։ Կարդացեք նաև «Բնավ չեմ ափսոսում». Մարիա Կարապետյանը՝ թուրքական TRT հեռուստաընկերությանը տված հարցազրույցի և իր հասցեին հնչող մեղադրանքների մասին Վարչապետին դատի տված գրասենյակի ղեկավարը մինչ օրս տեղյակ չէ, թե ինչու է ազատվել զբաղեցրած պաշտոնից «Այս տարի՝ 1990թ-ից հետո, ես վերապրեցի կյանքիս ամենամեծ ողբերգությունը՝ նորից կորցրեցի ամենաթանկը». Հայկ Այվազյան Նկարագրածս բազմաթիվ անգամ փորձել եմ դարձնել քննարկման առարկա, սակայն հորդորներս մնացել են անարձագանք, և դա է նման ծայրահեղ քայլի դիմելուս հիմնական պատճառը։

Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավիճակը և առաջնորդվելով բացառապես համագումարի և հանրության առաջ իմ կողմից ստանձնած պարտավորությունները՝ հայտարարում եմ, որ «Հանուն Հանրապետության» ԺՊԴ կուսակցության անունից իրականացվող ցանկացած գործընթաց, մինչև թվարկածս իրողությունների հաղթահարումը, կեղծիքի և ինքնահռչակ ինքնիրավչության հետևանք է, բոլոր լրատվամիջոցներին առաջարկում եմ անտեսել դրանք, հանրությանն էլ հորդորում եմ զերծ մնալ մանիպուլացված լինելու վտանգից։ Ինքս պարտավորվում եմ բացառապես իրավական ճանապարհով լուծել ստեղծված իրավիճակը և այդ գործընթացում ինձ համարում եմ ազատ՝ օգտվելու օրենքով և կուսակցության կանոնադրությամբ ինձ վերապահված բոլոր լիազորություններից։ Տվյալ տեքստի տարածումը խրախուսվում է։

Հ.Գ. Տեքստս բացառապես իրավական է, ունի կանխարգելիչ նպատակ, չի հետապնդում որևէ մեկի գործողություններին որևէ գնահատական տալու նպատակ։ Ձեզ էլ խնդրում եմ նույնն անել։ Դրա ժամանակը դեռ կգա»։

 

Տեսանյութեր

Լրահոս