Շվեդիան հասել է կորոնավիրուսից մահացության դեպքերի զրոյական մակարդակի
![](https://168.am/wp-content/uploads/2021/07/1059325.jpg)
Շվեդիան վերջին շաբաթների ընթացքում կարողացել է հասնել կորոնավիրուսի համավարակից մահվան դեպքերի վերացմանը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ այդ երկրում հուլիսի 14-ից ի վեր կորոնավիրուսից մահվան որևէ դեպք չի գրանցվել:
Ընդհանուր առմամբ, Շվեդիայում օգտագործվել է պատվաստանյութի 10 մլն դեղաչափ, պատվաստման լիարժեք կուրսն անցել է երկրի բնակչության շուրջ 50 տոկոսը:
Համավարակի սկզբից ի վեր՝ Շվեդիայում կորոնավիրուսի հետևանքով ավելի քան 14 հազար 600 մարդ է մահացել: