ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակի առնչությամբ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին աճող լարվածությունը մտահոգություն է առաջացնում Միավորված ազգերի կազմակերպության մոտ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը՝ անդրադառնալով հուլիսի 28-ին Հայաստանի սահմանին ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողություններին:

«Մենք աճող անհանգստությամբ հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի մասին տեղեկություններին, այդ թվում և՝ վերջին միջադեպին, որի մասին տեղեկություն ենք ստացել այսօր: Թեպետ ՄԱԿ-ը չի կարող ստուգել այս տեղեկությունները, սակայն մենք կոչ ենք անում կողմերին ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել ցանկացած գործողություններից, որոնք կարող են հանգեցնել էսկալացիայի, և հարցերը լուծել երկխոսության միջոցով»,- ասել է Հաքը:

Տեսանյութեր

Լրահոս