Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն։
Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 13-ից հուլիսի 28-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում՝ ՆԳՆ ԱԻՊԾ փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են 1618 աճյուն։