Աֆղանստանի բանակը «Թալիբան» շարժման 189 զինյալ է ոչնչացրել մեկ օրում
Աֆղանական բանակի զինծառայողները վերջին օրը ոչնչացրել են «Թալիբան» շարժման 189 զինյալների, եւս 138-ը վիրավորվել է: Այդ մասին հայտնել է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը Twitter-ի իր էջում: Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ազգային ուժերի (ԱՊԱԱՈՒ) զորամասերը հաջող գործողություններ են իրականացրել Քանդահարի, Զաբուլի, Հերաթի, Ջաուզջանի եւ Հիլմենդի նահանգներում: Նրանք հայտնաբերել եւ վնասազերծել են զինյալների կողմից տեղակայված 32 ինքնաշեն պայթուցիկ սարք:
Նախօրյակին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի հետ կայացած հեռախոսազույցում հայտարարել է ԱՊԱԱՈՒ-ին աջակցելու՝ դաշինքի վճռականության մասին, մասնավորապես զինծառայողների պատրաստման գործում օժանդակություն ցույց տալու եւ ֆինանսական օգնության միջոցով: Մինչեւ 2024 թվականը Աֆղանստանն ԱՄՆ-ից եւ ՆԱՏՕ-ից տարեկան կստանա 4-ական միլիադ դոլար: Ապրիլի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Աֆղանստանում գործողությունն ավարտելու՝ իր որոշման մասին, որը դարձել է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ:
Հուլիսի սկզբին «Թալիբան» շարժումն արեւմտյան կոալիցիայի զորքերի դուրսբերման ֆոնին վերահսկողության տակ է վերցրել Աֆղանստանի շրջանները հինգ երկրների՝ Իրանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, ՉԺՀ-ի եւ Պակիստանի սահմանների երկայնքով: Ինչպես հայտարարել է Աֆղանստանի զինված ուժսերի նոր հրամանատար գեներալ Վալի Մոհամադ Ահմադձայը, բանակի համար առաջնահերթություն է երկրի հիմնական քաղաքների, սահմանային անցումների եւ խճուղիների պաշտպանությունը թալիբներից: Նրա խոսքով՝ «Թալիբանի» պարագլուխները մտադիր են նախ կտերլ հիմնական ճանապարհները, որոնցով ապրանքների մատակարարում է կատարվում, իսկ այնուհետեւ հարձակում ծավալել քաղաքների եւ շրջանների վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: