Ադրբեջանական կողմի սադրանքների արդյունքում ծավալված մարտական գործողությունների հետևանքով 2 կողմից էլ կան կորուստներ
Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից, հուլիսի 28-ին ժամը 03:40-ի սահմաններում, հերթական անգամ սադրանքի և հրադադարը խախտելու պատճառով հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում ընթացող մարտերում երկու կողմից էլ կան կորուստներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից և հավելում, որ ծավալված մարտերը տեղային են, և ժամը 07։00-ի դրությամբ դրանք շարունակվում են:
«Նախնական տեղեկություններով, մարտական գործողությունների արդյունքում երկու կողմից էլ կան կորուստներ։ Տվյալները ճշտվում են»,- հայտնում են ՊՆ-ից: