«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը Դավիթ Բեկում չպայթած զինամթերք է ոչնչացրել
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները հուլիսի 27-ին Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքում իրականացրել են հայտնաբերված և չպայթած զինամթերքի ոչնչացում։ Այս մասին հայտնում են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ից:
Չպայթած զինամթերք հայտնաբերելու և ոչնչացնելու նպատակով Դավիթ Բեկում աշխատանքները շարունակվում են։