Բաժիններ՝

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը լքում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանը դուրս մնաց աշխարհի գավաթի խաղարկությունից:

Ռուսաստանի Սոչի քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում 1/8 եզրափակիչում Մարտիրոսյանը թայ-բրեյքում մրցեց Իրանից Ամին Տաբատանաեի հետ:

Թայ-բրեյքի առաջին պարտիան ավարտվեց ոչ-ոքի, իսկ երկրորդ պարտիայում հայ շախմատիստը սև խաղաքարերով պարտվեց: Երկու պարտիաների ընդհանուր 1,5:0,5 հաշվով Մարտիրոսյանը դուրս մնաց հետագա պայքարից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031