«Շնորհավորում եմ բոլորիս… ՀՀ դատական համակարգում դատարանների նախագահների և ԲԴԽ անդամների գլխավորությամբ գործում է հանցագործների խմբակ»

Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շնորհավորում եմ բոլորիս…
ՀՀ դատական համակարգում դատարանների նախագահների և ԲԴԽ անդամների /իրական անդամների/ գլխավորությամբ գործում է հանցագործների խմբակ…

Այժմ էլ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ կոչեցյալը, հիմք ընդունելով ԲԴԽ գրությունը որոշել հանցագործություն կատարել և միջամտել դատավորների միջև գործերի բաշխման ծրագրին և իր քմահաճույքով, մեկ ստորագրությամբ քրեական գործեր քննող դատավորներ է նշանակում…

Ես չեմ զարմանա, եթե պարզվի, որ Պետիկի տղա Արթուրը մակագրող համակարգիչը վազելով է տարել իր առաջնային գործատուին՝ ԱԱԾ, բայց էն, որ էս հանցավոր խմբակի գործունեության պատճառով առնվազն Երևան քաղաքում ոչ մի գործ /քաղաքացիական թե քրեական/ չի քննվում օրենքի հիմնան վրա ստեղծված դատարանի կողմից դա փաստ է…

Հ. Գ. Փաստորեն ստացվում է, որ իրենք իրենցով հայցն ու քր. գործը հորինում են, քննում են, կալանավորում են, վերջում էլ իրենք դատավճիռ են կայացնելու ու ասեն թե բա հա արդարադատություն իրականացավ…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031