«Մի քանի տականքների ապազգային քաղաքաքականության արդյունքում հասել ենք այն կետին, երբ հայն անում է այն, ինչը դարերով երազում էր մեզ թելադրել մեր թշնամին…»
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կար ժամանակ, երբ Մայր հայրենիքում ապրողները սփյուռքից ներգաղթած մեր հայրենակիցներին անվանում էին «ախպարներ», իսկ արցախցիներին՝ «շուռ տված հայեր…»։ Դա հիմնականում անցյալ դարի երկրորդ կեսերին էր… Այսօր ապրելով 21-րդ դարում և լսելով, թե որոշ ոչնչություններ ինչպիսի որակումներ են հասցեագրում արցախցիներին, պարզապես, ապշում ես…
Ապշում ես ոչ միայն նրա համար, որ տասնամյակներ անց մեր ազգային գիտակցությունը նորից հետ է շպրտվել նախորդ դարի երկրորդ կեսերի մակարդակ, այլև որ մի քանի տականքների ապազգային քաղաքաքականության արդյունքում մենք հասել ենք այն կետին, երբ հայն անում է այն, ինչը տասնամյակներով, իսկ գուցեև դարերով՝ երազում էր մեզ թելադրել մեր թշնամին…
Հ.Գ. Հիշեք, Արցախը մեր ազգի ՈԳԻՆ է… Հանելով այդ ՈԳԻՆ՝ հայությունը, ցավոք, կհայտնվի ավելի ծանր վիճակում, քան գտնվում է այսօր…»։