Երասխի ուղղությամբ Ադրբեջանը դարձյալ կրակ է բացել
ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը 168.am-ին հայտնեց, որ ժամը 15։30-ից ադրբեջանական կողմը դարձյալ հայ-ադրբեջանական սահմանի՝ Երասխի ուղղությամբ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։
Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։