Բաժիններ՝

Գյումրիում բնակարաններից մեկում հայտնաբերվել են մոր ու որդու դիեր

Գյումրիում բնակարաններից մեկում հայտնաբերվել են մոր ու որդու դիեր:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում: Բագրատունյաց 8-րդ շենքի 31 բնակարանում մահացած են հայտնաբերվել մոտ 35 տարեկան մայրն ու մոտ 10 տարեկան որդին: Երկուսն էլ եղել են անկողինների մեջ:

Այս պահին դեպքի վայրում են քննիչները: Նախնական տեղեկություններով մահացածներն այդ տան բնակիչներ չեն: Նրանք 4 օրով վարձակալել են այդ բնակարանը: Առավոտյան տանտերն այցելել է, որպեսի տեսնի, թե ինչպես են վարձակալները հարմարվել: Նրանք չեն արձագանքել դռան թակոցներին: Տանտերն էլ ահազանգել է 911 ծառայություն:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս