Բաժիններ՝

Թունիսի բանակը շրջափակել է կառավարության շենքը

Թունիսի Ազգային բանակի ստորաբաժանումները հուլիսի 26-ին շրջափակել են Կառավարության պալատի մուտքերը մայրաքաղաքի Քասբայի շրջանում: Այդ մասին հաղորդել է Mosaտque FM ռադիոկայանը։

Հաղորդվում է, որ զինվորականները պարագծով փակել են շենքը եւ աշխատակիցներին թույլ չեն տալիս դրա տարածք: Այդ իրադրության հետ կապված ինչ-որ ընդհարումների կամ անկարգությունների մասին տվյալներ չեն ստացվել: Մինչդեռ Թունիսի ներքին գործերի նախարարության աշխատանքը կհամակարգի երկրի նախագահի անվտագության ծառայության ղեկավար Խալիդ ալ Յահյավին: Ինչպես հաղորդել էShorouk թերթը, համապատասխան կարգադրությունը տվել է նախագահ Քայիս Սայիդը:

Հուլիսի 25-ին Սայիդը հայտարարել է խորհրդարանի գործունեությունը 30 օրով դադարեցնելու, բոլոր պատգամավորների անձեռնմխելիությունը վերացնելու եւ վարչապետ Խիշամ Մաշիշիի պաշտոնաթողության մասին: Հանրապետության մայրաքաղաք են բերվել բանակի ստորաբաժանումներ, որոնք դիրքեր են գրավել քաղաքի կենտրոնում, մասնավորապես խորհրդարանի, ազգային հեռուստաընկերության շենքերի մոտ: Նախագահի որոշումներն ընդունվել են այն բանից հետո, երբ հուլիսի 25-ին Թունիսի մի շարք խոշոր քաղաքներում կայցել են ցույցեր, որոնց մասնակիցները պահանջել են արձակել խորհրդարանը, փոխել քաղաքական ռեժիմը, ինչպես նաեւ պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր մեղավոր են հանրապետության համաճարակային եւ սոցիալ-տնտեսական իրադրության վատթարացման հարցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս