Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կանադայի նորանշանակ գեներալ-նահանգապետին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մերի Սայմոնին՝ Կանադայի գեներալ-նահանգապետի պաշտոնում նշանակվելու առթիվ։ Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանը կարևորում է հայ-կանադական հարաբերությունների հետագա ընդլայնումը և բարձր է գնահատում Կանադայի շարունակական ջանքերը՝ ուղղված մեր երկրում ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների զարգացմանը։ Այդ հանձնառության լավագույն դրսևորումը Կանադայի հատուկ բանագնացի առաջիկա այցն է Հայաստան։ Լիահույս եմ, որ այն կարևոր քայլ կհանդիսանա փոխվստահության վրա կառուցված երկկողմ համագործակցության խորացման համար»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031