Մթերքներ, որոնք չպետք է ուտել քնելուց առաջ
Պետք է հիշել, որ երեկոյան օրգանիզմը չի կարող յուրացնել բարձր կալորիականությամբ և յուղոտ սնունդ, կծու կերակուրներ, ածխաջրեր և գլյուկոզա։
Ի՞նչ չեք կարող ուտել ընթրիքին
Կարմիր միս ցանկացած ձևով– այն պարունակում է շատ թիրոզին, ինչը մեծացնում է ադրենալինի մակարդակը։ Ավելի լավ է այն փոխարինել սպիտակ մսով ,կամ քիչ յուղայնության ձկներով։
Ապխտած երշիկեղեն– պարունակում է ամինաթթուտերամին, որը առաջացնում է նյարդային ազդակներ։ Ամինաթթուների ավելցուկը խանգարում է ուղեղին, ինչը խանգարում է մարդուն քնել։
Մանանեխ, ծովաբողկ և դրանցով պատրաստված սոուսներ– խանգարում է քնելուն և առաջացնում է այրոց, քանի որ կծու սնունդը դժվարամարս է։
Մարինացված և աղած բանջարեղեն– այն ծանր է մարսողության համար։ Երեկոյան ընդունումը առաջացնում է այրոց և տհաճ զգացողություններ։
Բրինձ– այն պարունակում է շատ օսլա հետևաբար հարուստ է ածխաջրերով,որոնք խաթարում են մարսողության գործընթացը։
Լոբազգիներ (ոլոռ, լոբի, ոսպ)- առողջ, բայց սպիտակուցներով հարուստ սնունդ է, որի յուրացման համար օրգանիզմը մեծ էներգիա է ծախսում։
Արագ սնունդ– այսպիսի սնունդը օգտագար չէ օրվա ցանկացած պահին , երեկոյան առավել ևս։ Արագ սնունդը հարուստ է ճարպով, աղով, շաքարով և դրա օգտագործումը ձեզ կարող է անհանգիստ գիշեր երաշխավորել։
Քաղցր մրգեր և չրեր– սրանք օգտակար են, բայց պարունակում են շատ ածխաջրեր, ուստի խորհուրդ չի տրվում երեկոյան ժամերին ուտել։
Շոկոլադ– այն պարունակում է ածխաջրեր։ Երեկոյան ժամերին շոկոլադի օգտագործումը սուրճի հետ խանգարում է քաշի պահպանմանը, ինչպես նաև վնասում է առողջությունը։
Ալկոհոլ և կոֆեին պարունակող ըմպելիքներ– այս ըմպելիքների օգտագործումը ազդում է նյարդային համակարգի վրա։
Ավելի հարմար է երեկոյան ուտել ծովամթերք կամ թռչնի միս, ձու, դրանց հետ մրգերի փոխարեն օգտագործել կաթնամթերք, իսկ ըմպելիքը կարող եք լրացնել թեյով։
Հիշեք, որ գիշերը չեք կարող ծանրաբեռնել ձեր ստամոքս; Հակառակ դեպքւմ կունենք անքնություն, խնդիրներ մարսողական համակարգի հետ, ինչպես նաև ավելորդ քաշ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168․ am-ը