Լին Թրեյսին անդրադարձել է ԼՂ-ում հակամարտության հետևանքով տեղահանված ընտանիքներին աջակցելու ԱՄՆ ջանքերին
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Նարեկ Մկրտչյանի հետ՝ քննության առնելով մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում Հայաստանի ձեռքբերումները։ Այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:
Նշվում է, որ դեսպանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ու դրա շուրջ ծավալված հակամարտության հ ետևանքով տեղահանված ընտանիքներին աջակցելու ու նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ Միացյալ Նահանգների ջանքերին։