Ինչի՞ց է վախենում իշխանությունը. ԱԺ դահլիճի մուտքերին ռենտգեն սարքեր են տեղադրվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նոր խորհրդարանի ձեւավորումից հաշված օրեր առաջ Ազգային ժողովում անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել։ Նաեւ լրացուցիչ միջոցներ են հատկացվել՝ մոտ 130 միլիոն դրամի։ Մասնավորապես՝ դահլիճի մուտքերի մոտ տեղադրվել են կամարաձեւ ռենտգեն սարքեր, բոլոր պատգամավորները դահլիճ մուտք գործելիս այսուհետ ստիպված կլինեն անցնել դրանց միջով։

Մինչեւ վերջերս նման սարքերը տեղադրված էին խորհրդարանի երկու մուտքերի՝ Բաղրամյանի եւ Դեմիրճյանի անցակետերում միայն։

ԱԺ նախագահ դառնալուց հետո Արարատ Միրզոյանը նման մի սարք նաեւ իր աշխատասենյակի մուտքի մոտ տեղադրեց, հիմա հերթը դահլիճի մուտքերինն է։ Թե ինչից է վախենում իշխանությունը, իսկ ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանը, կարելի է միայն կռահել։ Այսուհետ իրենց խորհրդարանական գործընկերները ոչ թե կոմֆորմիստ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն են, այլ ռադիկալ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները, որոնց անդամների մի մասին այդ նույն Նիկոլ Փաշինյանը բանտ է նստեցրել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031