«Նիկոլ Փաշինյանի վերջն ինչքան ուշ եկավ, էդքան վատ իր համար». Արթուր Համբարձումյան
Երեկ երեկոյան ուժային կառույցները Երևանում և Երևան մտնող ավտոճանապարհներին ուժեղացված ծառայություն էին իրականացնում: Համացանցում լուրեր տարածվեցին, թե դիվերսիոն խումբ է ներթափանցել Հայաստան: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիր և նախկին անդամ Արթուր Համբարձումյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով այս տեղեկություններին, ասաց.
«Ամենաառաջին դիվերսիոն խումբն այն մարդիկ են, ովքեր նստում են ԱԺ-ում և Կառավարությունում և իրականացնում են քաղաքականություն, ազդում են մեր ընտանիքների, քաղաքների, մեր ազգի կյանքի որակի վրա, եթե ուզում են ինչ-որ մեկին ձերբակալել, ապա պետք է ինքնաձերբակալվեն»:
Համբարձումյանի խոսքով՝ 3 տարի է՝ գործող իշխանությունը մեր պետությունը տանում է քանդման և դեգրադացիայի, նախ՝ թուլացնում են սահմանը, ապա՝ պետական ինստիտուտները:
«Բազմաթիվ անգամներ եղան, երբ Փաշինյանի դասալիք տեղակալը մտնում էր Գենշտաբ և դասախոսություններ էր կարդում, սա պետական ինստիտուտի պղծման գործառույթ է, որը կարող է անել նաև թուրքն ու ադրբեջանցին: 25-30 տարի իր կյանքը, առողջությունը հայրենիքին, բանակին տված մեկը ստիպված պետք է նստի, լսի փսորիազ հիվանդությամբ, զարտուղի ճանապարհով բանակից ազատված սրա տեղակալին»,- ասաց Համբարձումյանը:
ՔՊ նախկին անդամի համար այդ մարդկանց Գենշտաբ մտնելը ևս Շուշիի հանձնում է, որը շարունակվում է ամեն օր:
«Նիկոլ Փաշինյանի վերջն ինչքան ուշ եկավ, էդքան վատ իր համար: Նա ամեն օր նորանոր Շուշիներ է հանձնում, և նաև պատմությունն է ցույց տալիս, որ որևէ անվտանգության աշխատակից երբեք չի կարող Նիկոլ Փաշինյանին պաշտպանել ցասումով նրան սատկացնելու գնացողի գնդակից: Բացառված բան է: Նա ունի 10 անվտանգության աշխատող, դարձնում է 100, էդ իրեն է թվում, որ իր անվտանգությունը 10 անգամ մեծացավ, իրականում իր անվտանգությունն ինչպես եղել է խարխուլ, այնպես էլ մնում է, իր անվտանգության մակարդակը չի ավելանում, դա թվացյալ է»:
Արթուր Համբարձումյանը պատմեց, որ այն օրը, երբ Գենշտաբը պահանջել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, վերջինը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարելուց հետո «փախել է» գործադիրի շենքից:
«Ինքը դուրս եկավ ու մտավ մարդկանց մեջ, դա արեց, որ հնարավորինս բարդանա իր ձերբակալումը և ոչնչացումը: Բայց ինչքան ուզում է խաբեն, մոլորեցնեն, ինչքան էլ Ալիևի հետ բան պայմանավորվեն, երբ պետությունն ունենում է նման ղեկավար՝ սա ողբերգություն է, համաշխարհային ողբերգություն է: Այդ մարդը երկիրն ուղղակի կործանում է: Երբ նրանք դարձան իշխանավորներ, ասում էին, որ 1000 տարվա կտրվածքով հայ ժողովուրդն այսպիսի հաղթանակ չի ունեցել, 1000 տարին ճիշտ էին ասում, 1000 տարվա կտրվածքով մենք այսպիսի դավաճան, ստոր, դավադիր իշխանություններ չենք ունեցել, սրանք պատմական կերպարներ են՝ մինուս նշանով… Սա ժուլիկ, սրիկա տականք է: Վերջին 30 տարվա մեջ մենք միջազգային կլասի մեկ բան ենք տվել, դա Նիկոլ Փաշինյանն է, համաշխարհային կլասի քցող, խաբող, ուխտադրուժ, չկա այդպիսի մեկը, եթե առաջնություն լինի, ինքն առաջին տեղում է, իր մասին գրելու են, ֆիլմեր են նկարելու»,- ասաց Համբարձումյանը: