Մելիքսեթ Պողոսյանի որդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
Կարեն Պողոսյանը մեղադրվում է սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք պահելու մեջ: