Բազուկից պատրաստված կոկտեյլ՝ նիհարելու համար

Բազուկը դիետիկ մթերքների թագուհին է: Բազուկի 100 գրամում պարունակվում է ընդամենը 40 կկալ: Բազուկը բարերար ազդեցություն է ունենում սրտանոթային համակարգի վրա և իջեցնում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ: Այն պարունակում է մեծ քանակությամբ ցինկ և երկաթ, ֆոլաթթու, բետա-կարոտին և A, B, P խմբի վիտամիններ:

Բազուկի կոկտեյլ՝ նիհարելու համար

Բազուկային սմուզին ոչ միայն կազատի Ձեզ ավելորդ կիլոգրամներից, այլ նաև կմաքրի Ձեր օրգանիզմը տոքսիններից: Կոկտեյլին սրություն կհաղորդի կոճապղպեղը, որը նաև կբարելավի նյութափոխանակությունը, իսկ քաղցրություն կհաղորդի մոշը: Բաղադրիչներ

1. Բազուկ – 1 հատ

2. Կանաչ խնձոր – 1 հատ

3. Կոճապղպեղ – 1 թ/գ

4. Մոշ – 50 գ

5. Ջուր – 300 մլ

Պատրաստման եղանակը

1. Հում բազուկը մաքրել կեղևից:

2. Խնձորը կեղևազրկել, հեռացնել սերմերը:

3. Մաքրել և քերել կոճապղպեղը:

4. Մոշը լվանալ, խնձորը և բազուկը մանր կտրատել:

5. Խառնել բոլոր բաղադրիչները և վերածել խյուսի:

6. Խյուսին ավելացնել ֆիլտրով անցած ջուրը և նորից լավ հարել: Կոկտեյլը պատրաստ է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս